ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներում է շնորհել Իրանի 3 քաղաքացու, որ դատարանի որոշմամբ իրենց պատիժը կրում էին ամերիկյան բանտերում՝ տեղեկացրել է կալանավորներից մեկի փաստաբանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին` պլանային և վերանորոգման աշխատանքների նպատակով, վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ձինպինի գլխավորությամբ կայացել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի պաշտոնական բացումը, որը հիմնադրվել է չինական իշխանությունների նախաձեռնությամբ:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Վարդենյաց լեռնանցքը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել են Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման մասին:
Օսկարի ներկայացված հոլիվուդյան աստղ Լեոնարդո դի Կապրիոն Welt am Sonntag-ին տված հարցազրույցում ասել է, որ կխաղար Վլադիմիր Պուտինի դերը: «Իսկապես, շատ ու շատ հետաքրքիր կլիներ, ես հաճույքով կխաղայի Պուտինի դերը»:
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը փետրվարի 2-ին Թեհրան կայցելի Իրանի և Սաուդյան Արաբիայի երկխոսության համար հող պատրաստելու նպատակով՝ հայտնում է IRNA գործակալությունը:
Համաշխարհային հինգ ուժային կենտրոններից՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, Ճապոնիա, առաջին երեքը փորձում են փոխհամաձայնությամբ առաջնորդություն ստանձնել և վերածվել բևեռների։ Գուցե և ստացվի, մոտ ապագայում կերևա, ամեն ինչ կախված է ուկրաինական և Իրանի դեմ պատերազմի արդյունքներից։
Այժմ անհրաժեշտ է առավել սթափ և խորքային դիտարկել այս երեք հավանական բևեռների թույլ և ուժեղ կողմերը...